Ֆոտոգրամետրիական բաժին
Կատարվող աշխատանքները
1.ՀՀ 4500 քառ.կմ տարածքի օդալուսանկարհանված նյութերի սկանավորում, ֆոտոեռանկյունավորման խտացում, 1:10 000 մասշտաբի օրթոֆոտոքարտեզների և թվային տեղագրական քարտեզների ստեղծում:
2.Երևան քաղաքի 220 քառ.կմ տարածքի 1:7 000 մասշտաբի օդալուսանկարահանված նյութերի սկանավորում, ֆոտոեռանկյունավորման եղանակով հիմքի խտացում, 1:2 000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի ստեղծում:
3.ՀՀ 2500 քառ. կմ տարածքի 1 մ թույլատրելիությամբ տիեզերալուսանկարահանված նյութերի ֆոտոեռանկյունավորման եղանակով հիմքի կետերի խտացում, 1:10 000 մասշտաբի օրթոֆոտոնկարների և թվային տեղագրական քարտեզների ստեղծում:
Արտադրական հնարավորություններ
1.Հագեցված է բարձրակարգ ժամանակակից համակարգչային Leica ֆիրմայի ֆոտոգրամետրիկ կայաններով, թվային տեխնոլոգիաներով և ծրագրային փաթեթներով:
2.Փորձառու աշխատակիցները ժամանակին և բարձր որակով կարող են կատարել օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակմամբ ֆոտոպլանների, օրթոֆոտոպլանների և տեղագրական քարտեզների ստեղծման աշխատանքներ:
3.Կատարել տեղանքի գրասենյակային (կամերալ) վերծանում, ռելիեֆի ստեղծում, տեղանքի եռաչափ մոդելի ստեղծման աշխատանքներ:
4.Աշխատանքների կատարում ինչպես համալիր` տեղագրական և հատուկ քարտեզների ստեղծում, այնպես էլ մասնակի` օրթոֆոտոպլանների կամ հորիզոնականների ստեղծում և այլն:
5.Օդատիեզերալուսանկարներից տեղանքի 3D մոդելի ստեղծում: