¦
Գեոդեզիական Դիտարկումների և Չափաբանության բաժին
Կատարվող աշխատանքներ
1.Ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով գնահատվել է գոյություն ունեցող ՀՀ պետական գեոդեզիական ցանցի ճշտության աստիճանը:
2.ՀՀ տարածքում ներդրվել և կառուցվել է WGS-84 համակարգում նոր գեոդեզիական երկրակենտրոն ցանց, արդյունքում ստանալով 0-ական դասի 5 կետ, 1-ին դասի 41 կետ, 2-րդ դասի 761 կետ:
3.Տեղական նշանակության գեոդեզիական ցանցեր է ստեղծվել երկրակեղևի դինամիկ շարժումներն ուսումնասիրելու և ինքնատիպ կառույցների ու շինությունների դեֆորմացիոն տեղաշարժերը հետազոտելու նպատակով:
4.Իրականացվում են գեոդեզիական գործիք-սարքավորումների չափաբանական ապահովման աշխատանքներ:
Արտադրական հնարավորություններ
1.
Իրականացվում են դիտարկումներ երկհաճախական արբանյակային դիրքորոշման /GPS/ 0.5-1.055 ընդունիչ կայաններով, 0.5-ից 2.5 վրկ. անկյունային և 1կմ երկարության 2-3 մմ ճշտություն ապահովող նորագույն էլեկտրոնային տախեոմետրերով, ինչպես նաև 0.4 մմ ճշտության թվային նիվելիրներով գեոդեզիական աշխատանքներ:
2. Ցանկացած տարածքում կարող են ստեղծել երկրակենտրոն համակարգում պահանջվող ճշտությամբ պետական, գեոդինամիկ և տեղական նշանակության գեոդեզիական ցանցեր, ապահովելով 7 պարամետրերի հաշվարկով անցումը գեոդեզիական մեկ համակարգից մյուսը:
3. Կատարվում են էլեկտրոնային գեոդեզիական գործիքների վարձակալական հիմունքներով տրամադրում, վերանորոգում և տեխնիկական սպասարկում:
4. Իրականացվում են վերը նշված գործիքներով աշխատելու համար մասնագետների պատրաստում: