ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՀՂՈՒՄՆԵՐ
      
ՄԵՐ ՄԱՍԻՆ


ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՇԽՀԱՐ
ԵՂԱՆԱԿ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

 

  

  Կազմակերպությունը ստեղծվել է 1973 թ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից, որն իրականացրել է ՀՀ տարածքում Պետական գեոդեզիական ցանցի զարգացման և տեղագրական քարտեզների ու հատակագծերի ստեղծման աշխատանքներ:

  2000 թվականից կազմակերպությունը գործում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի համակարգում որպես «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՓԲԸ, իսկ 2003 թ. նոյեմբերից` «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ:

  Կազմակերպությունը կազմված է հետևյալ արտադրական բաժիններից`

  • Գիտատեխնիկական և մեթոդոլոգիայի,
  • Տեղագրագեոդեզիական,
  • Գեոդեզիական դիտարկումների և չափաբանության,
  • Տեղագրական և կադաստրային քարտեզագրություն,
  • Թեմատիկ քարտեզագրություն,
  • Երկրատեղեկատվություն,
  • Ֆոտոգրամետրիայի,
  • Աշխարհագրական անվանումների,
  • Երկրի հեռահար զոնդավորման:

  Կազմակերպությունում աշխատում են  256 բարձր  որակավորում ունեցող և երկար տարիների փորձառու մասնագետներ:

  Կազմակերպությունը համալրված է հետևյալ ժամանակակից գործիքներով` արբանյակային դիրքորոշման կայաններ` GPS System 500, GPS-1200, GPS SR 299, GPS SR 9500, GPS SR 20,  Էլեկտրոնային տախեոմետրեր` TCR 1200, TC 2003, TCM 1800, TCM 1100, TC 1100, TC 305, TCR 305, TC 800, Geosystems 1200, մշտական գործող GPS կայանը, թվային նիվելիր NA 3003, թվային սկաներ DSW 600, տիեզերական տվյալների ընդունիչ կայան, թեոդոլիտներ OT-02M, ավանդական տարբեր ճշտության նիվելիրներ և թեոդոլիտներ:  Մեր աշխատողները ուսուցում են ստացել և որակավորվել են Գերմանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված կազմակերպություններում:

  Ելնելով կազմակերպության հզոր բազայի առկայությունից, մասնագիտական փորձից, համակարգչային տեխնոլոգիաների համալրվածությունից, կազմակերպությունը կարող է իրականացնել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող համալիր աշխատանքներ:Կազմակերպությունը համագործակցում և փորձի փոխանակում է իրականացնում Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի, Շվեյցարիայի, Բելոռուսի, Ուկրանիայի, Մոլդովայի հանրապետությունների գեոդեզիական և քարտեզագրական ծառայությունների և դրանց համակարգի առաջատար կազմակերպությունների հետ:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՀՂՈՒՄՆԵՐ